Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի բնակարաններից մեկում, այսօր՝ նոյեմբերի 8-ին, հայտնաբերվել է դի՝ կախված վիճակում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ բնակարան մուտք գործելու համար անհհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ նկուղում՝ կախված վիճակում, հայտնաբերել 44-ամյա Խ. Ս.-ի դին:




























