Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն, այսօր՝ նոյեմբերի 8-ին,  օպերատիվ տվյալներն իրացնելիս, Երեւանում վնասազերծել են թմրամիջոցներ պահող եւ օգտագործող անձանց, հաղորդում է Shamshyan.com-ը: 

Կեսօրին ԱԱԾ-ի աշխատակիցները Արցախի պողոտայում թմրամիջոցներ պահելու, օգտագործելու եւ տարածելու կասկածանքով բերման են ենթարկել երկու երիտասարդի, ովքեր եղել են Mercedes մակնիշի 05 QQ 077 համարանիշի ավտոմեքենայով: Անձնական խուզարկությամբ նրանց մոտ եւ ավտոմեքենայում հայտնաբերվել են հոգեմետ դեղեր եւ սպիտակ փոշի: Նշված փոշին եւ դեղերը առգրավվել են եւ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Արցախի պողոտայում հավաքված ականատեսների փոխանցմամբ՝ այնպես արագ ու պրոֆեսիոնալ են վնասազերծել այդ երիտասարդներին, որ նրանք չեն հասցրել փախչել: