Երիտասարդ տեսք ունեցող կանայք սովորաբար ավելի երկար են ապրում, գրում է The Daily Mail-ը: Բանն այն է, որ այդ կանանց մոտ արյան ճնշումը ցածր է: Սա նվազեցնում է կաթվածների ու սրտի նոպաների հավանականությունը: Ընդհանուր առմամբ կյանքի տեւողությունը ուղղակիորեն կապված է մաշկի ծերացման արագության հետ:
Խոսքն ավելի շուտ ոչ թե կնճիռների առկայության մասին է, այլ մաշկի կախվածության: Հենց այդ գործոնի օգնությամբ կարելի է ախտորոշել արյան բարձր ճնշում, որը հաճախ անտեսվում է:
Այսպես, հետազոտությունը ցույց է տվել, որ այն կանայք, ովքեր առավելապես սրտանոթային հիվանդություններով եչն տառապում, 2 տարով երիտասարդ էին երեւում իրենց իրական հասակից: Ընդհանուր առմամբ մաշկի վիճակի ու ընդհանուր առողջական վիճակի միջեւ կապը հետազոտվել է 63 տարեկան 514 մարդկանց օրինակով, հաղորդում է MedDaily.ru-ն:
Ընդ որում, մասնագետները պարզել են. երկարակյաց ընտանիքնենրում տղամարդիկ 1.4 տարով երիտասարդ էին: Այդ ընտանիքներում եւ տղամարդիկ, եւ կանայք ձեռքերի վերին հատվածում քիչ կնճիռներ ունեն: Գիտնականները պատրաստվում են պարզել, ինչ է տեղի ունենում երիտասարդ տեսք ունեցող մարդկանց մաշկի հետ: Հնարավոր է, որ այդ կերպ կբացահայտվի երկարակեցության գաղտնիքը:





























