Շատերը առավոտյան հանգստացած չեն արթնանում, հակառակը, քնկոտություն եւ հոգնածություն են զգում։ Արթնանալուց հետո հոգնածությունը բնական կենսառիթմերի խախտում է նշանակում, վստահեցնում են Կոլորադոյի համալսարանի գիտնականները (ԱՄՆ)։
Մասնագետները բացատրել են առավոտյան հոգնածության մեխանիզմը։ Քնրից երկու ժամ առաջ օրգանիզմում ավելանում է մելատոնին հորմոնի քանակությունը, որը կառավարում է քնի եւ առույգացման փուլերը։ Բացի քունը բարելավելը, այդ հորմոնը նաեւ կարգավորում է զարկերակային ճնշումը, լավացնում մաշկը եւ ակտիվ մասնակցում օրգանիզմի վերականգնմանը, փոխանցում է «ԵվրոՍՄԻ»-ն։
Առավել ինտենսիվությամբ մելատոնինը արտադրվում է երեկոյան ժամերին՝ մութն ընկնելուն զուգահեռ եւ առավոտյան կողմ։
Եթե մարդը պարբերաբար քնելու է գնում կեսգիշերից հետո, ապա արյան մեջ մելատոնինի մակարդակը արթնանալուց հետո շարունակում է մնալ բարձր։ Հորմոնի կոնցենտրացիան չի նվազում մի քանի ժամ, ինչը քնկոտություն եւ թուլություն է առաջ բերում։ Առավոտյան հոգնածություն չզգալու համար գիտնականները խորհուրդ են տալիս կարգավորել քնի եւ առույգության փուլերը։ Գիշերային հանգիստը հարկավոր է սկսել միեւնույն ժամին, նաեւ՝ մինչեւ ուշ գիշեր արթուն չմնալ։





























