Յուրաքանչյուր երրորդ տղամարդ կյանքում ունեցել է շրջաններ, երբ սնունդ ընդունելուց հետո փսխում էր առաջանում: Սա կազմվածքը պահպանելու տարածված մեթոդն է  սննդակարգի խախտումներ ունեցող մարդկանց շրջանում, նշում է The Daily Mail-ը: Վիճակագրության համաձայն՝ նման խանգարումներ հաճախ ախտորոշում են դեռահաս տղաների մոտ: Նրանցից ոմանք դեղամիջոցներ ու հավելումներ են օգտագործում, որոնք նպաստում են մկանային շերտի աճին:

Այս երեւույթը ստացել է «մանորեքսիա»(տղամարդկանց անորեքսիա) անվանումը: Սննդակարգի խանգարմամբ ամեն տասներորդ հիվանդն արական սեռի ներկայացուցիչ է: Օրինակ, Բրիտանիայում խանգարումների նոր դեպքերը գրանցվում են  15-19 տարեկան աղջիկների ու 10-14 տարեկան տղաների մոտ: Նրանց բաժին է հասնում դեպքերի 38 տոկոսը: ԱՄՆ-ում տղամարդկանց 31 տոկոսը կամ շատ է ուտում, կամ փորձում է զրկել իրեն ուտելիքից, հաղորդում է MedDaily.ru-ն:

12-18 տարեկան 5527 տղաների հարցումը, որը սկսվել է 1999թ.-ին, ցույց է տվել. տարիքի հետ երիտասարդ տղաներն ավելի շատ էին անհանգստանում մկանային զանգվածի բացակայությունից: Աղջիկներն էլ առավելապես հակված են նիհարելու: Երիտասարդ տղաների մոտ 9 տոկոսը մտածում էր մկանների աճի մասին, իսկ 2 տոկոսը նույնիսկ բիոակտիվ հավելումներ, հորմոններ ու անաբոլիկներ էր ընդունում:

16-22 տարեկանների խմբում հատուկ միջոցնեի դիմում էր արդեն 8 տոկոսը: Ընդ որում հավելումների ընդունումն ուղեկցվում էր ոգելից խմիչքների ու թմրանյութերի օգտագործմամբ: Տղաների շրջանում 6 տոկոսը ցանականում էր միաժամանակ լինել նիհար ու մկանուտ: Մոտ 2 տոկոսը ցանկանում էր պարզապես նիհարել: Հենց նրանց շրջանում էլ հետագայում դեպրեսիա է առաջանում: