10-ամյա տղան լույս աշխարհ է եկել առանց ականջի, որի համար մյուս երեխաների կողմից ծաղրի էր ենթարկվում: Սակայն այժմ բժիշկները նրա համար ականջ են պատրաստել, որի համար օգտագործել են երեխայի կողոսկրերից մեկը:
Անգլիացի Ալֆի Հեյզելը տառապում է զարգացման ի ծնե խանգարմամբ, որը կոչվում է հեմիֆացանալային միկրոսոմիա ու անդրադարձել է նրա դեմքի ստորին հատվածի վրա: Տղան ձախ հատվածում խուլ է ու ձախ ականջ առհասարակ չունի: Ի ծնե Ալֆին ունի ականջախեցի, սակայն ականջն առհասարակ ու ականջի ուղին բացակայում են: Great Ormond Street Hospital-ի բժիշկները կարողացել են Ալֆիի համար նրա կողոսկրից ականջ կազմավորել: Ճիշտ է, տղան ստիպված է եղել 9 տարի սպասել, մինչեւ կողոսկրը լիարժեք զարգանա, հաղորդում է Medikforum.ru-ն:
Բուժումը սկսվել է 2011թ.-ի ապրիլին, երբ Ալֆին որոշել է, որ ցանկանում է անցնել այն, bժիշկները վերցրել են տղայի ոսկորից հատված ու կողոսկրերից մեկից աճառ, ձեւավորել են ականջը, իսկ մաշկով ծածկելու համար նրանք տեղափոխել են մաշկը: Ընդհանուր առմամբ բուժումը տեւել է երկու տարի: Իհարկե, նոր ականջը թույլ չի տա երեխային լսել, սակայն մի որոշ ժամանակ անց նա կենթարկվի ականջի իմպլանտանտի տեղադրման վիրահատության:





























