Պեկինում վերջին 10 տարում կտրուկ աճել է թոքերի քաղցկեղով հիվանդների թիվը, հաղորդում են Չինաստանի իշխանությունները: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Պեկինում այդպիսի հիվանդների թիվը վերջին 10 տարում ավելացել է երկու անգամ:
Հասարակայնությունը թոքերի քաղցկեղով հիվանդների թվի աճը կապում է օդի գերաղտոտվածության հետ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սակայն երկրի իշխանությունները վստահեցնում են, որ խնդիրը ծխողների թվի ավելացումն է, թեեւ ընդունւմ են, որ օդի աղտոտվածությունը եւս ոչ պակաս կարեւոր դեր է խաղում:





























