Ամերիկյան Միչիգան նահանգի բնակիչ Ջոզեֆ Փալմարչուկը, որը երկու տարի առաջ 1 մլն դոլար էր շահել վիճակախաղով, նոյեմբերի 7-ին Classic Lotto վիճակախաղի ջեք-փոթն է շահել՝ 1,35 մլն դոլարի չափով:
Ինչպես հաղորդում է Forbes-ը, ստաված միջոցներով հաջողակ բնակչի ընտանիքը նախատեսում է բնակարան գնել հարավային նահանգներից մեկում, որպեսզի ձմռան ամիսներն այնտեղ անցկացնի:
Լրագրողներին նա հայտարարել է, որ սիրում է վիճակախաղի տոմս գնել եւ ներքին համոզմունք է ունեցել, որ էլի է շահելու: Նա կանխատեսում է, որ 3-րդ շահումն ավելի համեստ կլինի, բայց այն կլինի առաջիկա 3 տարիներին:
Ջոզեֆ Փալմարչուկը 7 զավակ ունի եւ 23 թոռ:





























