Ահեղ փոթորիկը վրա է հասել Սոմալիի հյուսիսարեւելյան Պունտլենդ շրջանի վրա: Աղետի հետեւանքով զոհվել է մոտ 100 մարդ:

Ինչպես լրագրողներիբն հաղորդել է շրջանի ղեկավարը, ահեղ փոթորիկը նոյեմբերի 9-ին ու 10-ին վրա է հասել Էյլ ու Բանդարբեյլ քաղաքների վրա: Զոհվել է մոտ 100 մարդ: Օվկիանոսի ջրի տակ են անցել հարյուրավոր տներ, ինչպես նաեւ անասունների հոտեր:

Վերջին տարիներին Սոմալիի դաշնային կառավարությունը որը տեղակայված է Մոգադիշոյում, Պունտլենդի վրա գրեթե չի տարածվում, ու շրջանը ինքնակառավարվող տարածք է Գարոուե կենտրոնով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: