Զվարճալի դեպք ԱՄՆ-ում. Ջորջիա նահանգի բնակչուհուն ընկերոջ հետ միասին ձերբակալել են: 25-ամյա աղջիկն ու նրա 27-ամյա զուգընկերը հարբած վիճակում սրճարանի առջեւ կանգանած բեռնատարում սեքսով էին զբաղվում: Նրանք այնքան էին հարբած, որ աղջիկը, ում ոստիկանները խնդրել են հագնվել, կոշիկի փոխարեն փորձել է չիզբուրգեր հագնել:
Լոգանվիլ քաղաքից ոստիկանին հետաքրքրել է գիշերը ժամը 1:30 սահմաններում ավտոկանգառում տեղի ունեցածը: Իրավապահը Dodge մակնիշի մեքենայի առաջամասում նկատել է Ռեյչել Գոսեթին, ով նստած էր ընկերոջ վրա: Երկուսն էլ մերկ էին: Երբ իրավապահը խնդրել է տղամարդուն հագնվել, նա անմիջապես տաբատը հագել է: Կնոջն արդեն մի քանի անգամ են խնդրել, մինչեւ նա վերջապես կատարել է պահանջը: Կոշիկի հարցում ամեն բան ավելի վատ էր, հաղորդում է «Vesti.ru-ն:
Արյան մեջ ալկոհոլի պարունակության ստուգումից հետո պարզվել է, որ կնոջ օրգանիզմում սպիրտի պարունակությունը նկատելիորեն գերազանցում է թույլ տված սահմանը: Հավանաբար, տղամարդն ավելի քիչ էր հարբել, քանի որ ավելի հեշտությամբ էր հագնվում: Արդյունքում զույգին ձերբակալել են կարգը խախտելու համար, ինչպիսիք են հասարակական վայրում ոգելից խմիչք խմելն ու սեքսը: Սիրահարներին ազատ են արձակել՝ հանձնարարելով նոյեմբերի 16-ին դատարան ներկայանալ:





























