Իսպանիայում դատարանի առաջ կկանգնի դաշնակարուհի Լայա Մարտինը, ով բնակվում է Պիգսերդա քաղաքում. նրան սպառնում է յոթ տարվա ազատազրկում, քանի որ իր փորձերը խանգարում են հարեւանուհուն:

27-ամյա դաշնակարուհու դեմ դատական հայց է ներկայացրել նրա հարեւանուհին, ով հայտարարում էր 2003թ.-ից ի վեր տառապում է Լայայի ութժամյա փորձերից: Իր դիմումի մեջ նա գրում է, որ իր հոգեկան առողջությանն անդառնալի հարված են հասցրել: Բացի այդ, հայցվորը դաշնակարուհուն մեղադրում է «շրջակա միջավայրն աղմուկով աղտոտելու մեջ»:

Կինը պատմել է, որ այդուհետ չի կարողանում տանել դաշնամուրի ձայնը ու ստիպված է եղել փոխել բնակության վայրը, հաղորդում է «ՄԻՐ 24»-ը:

Պատասխանողը հերքում է իր հասցեին ուղղված մեղադրանքները: Դաշնակարուհին հայտարարել է, որ հայցվորը չափազանցնում է փորձերի հաճախականությունը, քանի որ հյուրախաղերով հաճախ բացակայում է քաղաքից: Գործի առթիվ առաջին լսումները դատարանում կսկսվեն դեկտեմբերի 15-ից: