Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 3 հասցեի մոտ, նոյեմբերի 12-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդն իր ավտոմեքենայով տուժածին տեղափոխել «Նաիրի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:





























