Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, նոյեմբերի 12-ին, Բրյուսել-Վարշավա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 26-ամյա Լիլիթ Բ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2012 թ. մայիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 325 հոդվածի /փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/  2-րդ մասի մեղադրանքով: