Կամբոջական ութ կղզիներ պատկանում են ռուս գործարար Սերգեյ Պոլոնսկիին, որը ներկայումս արտաքսվելու է Ռուսաստան: Ինչպես պարզել է «Պնոմպեն փոսթ» պարբերականը, Պոլոնսկին ցանկացել է ընդմիշտ մնալ Կամբոջայում:
Նա կցանկանար թաղվել իր կղզիներից մեկում: Բուդդիստները ունեն համապատասխան կառույցներ, որտեղ թաղվել են հարուստ եւ հայտնի մարդիկ:
Կամբոջայում ընդմիշտ հաստատվելու մտադրության մասին հայտարարել է Պոլոնսկիի խորհրդականը: Նրա խոսքով՝ նա այնտեղ գործնական նախագծեր է ունեցել, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հիշեցնենք, որ Պոլոնսկիի ձերբակալել են Կամբոջայում՝ Ռուսաստանի պահանջով: Սպասվում է, որ շուտով նրան կարտաքսեն:





























