Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 29 շենքի 2-րդ հարկում, այսօր՝ նոյեմբերի 13-ին, բնակարան է այրվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.39-ին, մարվել` 16.46-ին: Հյուսենյակի էլ. սալիկի վրա այրվել են հագուստներ:
Հրշեջ-փրկարարները հյուրասենյակի հատակին անգիտակից վիճակում, ձեռքի այրվածքով հայտնաբերել են տան բնակչին, ով հոսպիտալացվել է Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ վերջինս մահացել է:





























