ԵԽԽՎ ղեկավար Ժան-Կլոդ Մինյոնը մտադիր է առաջդրվել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում:

Նա նշել է, որ ԵԽ գլխավոր քարտուղարի թեկնածու է եթե, իհարկե, Ֆրանսիան աջակցի իրեն:

Ընտրվելու դեպքում Մինյոնը մտադիր է զրգացնել ԵԽ կապերը այլ միջազգային կազմակերպությունների հետ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ԵԽ գլխավոր քարտուղարի թեկնածուները հայտնի կդառնան մինչեւ 2014-ի հունվարի մեկը: