Հայաստանի ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով կատարվել է 15 նոր նշանակում՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում, փրկարարական ուժերի վարչության կարեւորագույն օբյեկտների պահպանության բաժնում եւ հատուկ հրշեջ ջոկատում:
Նշանակումներ են արվել նաեւ Երեւան քաղաքի վարչությունում, ինչպես նաեւ Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի, Լոռու եւ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություններին ենթակա հրշեջ-փրկարարական ջոկատներում:




























