«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, նոյեմբերի 14-ին ժամը 09.00-ից մինչեւ ժամը 24.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի 73-77 կենտ համարների, Քաջազնունի 1-14 համարների,  Զավարյան 40-ից բարձր, Վարդանանց  26/1,  28-32 զույգ եւ 109 համարների, Վրացյան 84, 84/1, 86  համարների, Չարենց 90-94 համարների, Ե.Քոչար 9-17, 21/1, 25, 27 համարների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: