ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մի շարք նշանակումներ է արել։ NEWS.am-ի թղթակցին ոստիկանությունից հայտնեցին, որ գնդապետ Տիգրան Գալստյանը ազատվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի պաշտոնից եւ գրանցվել կադրերի ռեզերվում: Նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակվել է փոխգնդապետ Կարեն Մելիքյանը՝ ազատվելով Վարդենիսի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից:
Պաշտոնից ազատվել է նաեւ Կապանի ոստիկանապետ Արայիկ Դավթյանը։ Նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակվել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Գեւորգյանը։ Իսկ թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի վարչության պետ է նշանակվել Կորյուն Հարթենյանը, ով զբաղեցնում էր ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնը։ Այդ պաշտոնին էլ նշանակվել է ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Գաբրիելյանը։




























