Հայաստանի կառավարությունը դիտարկում է պետական ծառայողների համար բժշկական ապահովագրման պետական կազմակերպություն ստեղծելու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը 2014թ.-ի բյուջեի քննարկման ժամանակ: «Քննարկումների ընթացքում մենք հանգեցինք արդի մոդելի արդյունավետությանը: Կառավարությունը որոշումներ է ընդունել, որոնց նպատակն է բարձրացնել համակարգի արդյունավետությունն ու հրաժարվել մասնավոր կազմակերպությունների ծառայություններից: Այդ գործառույթը պետք է իրականացնի պետական գործակալությունը: Բարեփոխումների արդյունքում մենք բավական միջոցներ կտնտեսենք: Մեր հետ զրույցի ընթացքում մասնավոր ընկերությունները նույնպես ընդունում, որ այս մոտեցումը ճիշտ է՝ խոստովանելով իրենց իսկ համար վտանգավոր ֆինանսական չարաշահումները»,- հայտարարել է կառավարության նախագահը:

Սոցփաթեթն ու բժշկական ապահովագրությունը՝ որպես դրա մի մաս, հասարակության կողմից դրականորեն են ընդունվել, հավելել է նա: Պետական բոլոր կառույցները, որոնց վրա առայժմ այն կտարածվի, ցանկանում են տեսնել դա իրենց մոտ: «Մենք հաջորդաբար կընդլայնենք պետական ծառայողների շրջանակը, որոնք կկարողանան օգտվել դրանից»,- հավելել է Տիգրան Սարգսյանը: