Ռուսաստանցի գեղանկարիչ Պավել Պավլենսկին, որը Կարմիր հրապարակում իր ամորձապարկը մեխել էր սալահատակին, ներգրավվել է խուլիգանության փաստով հարուցված քրեական գործում:
Պավլենսկին, որը հայտնի է իր արտասովոր ակցիաներով, ամբողջությամբ մերկացել էր, նստել Կարմիր հրապարակում եւ երկար մեխի օգնությամբ ամորձապարկը սալահատակին մեխել: Ակցիան տեւել էր մոտ 30 րոպե:
Նկարիչն իր ամորձապարկը մեխել է սալահատակին
Նրան ձերբակալել եւ հասցրել էին հիվանդանոց, որտեղ բուժօգնություն էին ցուցաբերել: Հիվանդանոցում մնալուց նկարիչը հրաժարվել էր:
Գեղանկարչին այդ ժամանակ ոչ մի մեղադրանք չէին ներկայացրել, եւ նա ազատ էր արձակվել:
Կարմիր հրապարակում ամորձապարկը մեխած նկարչին դատարանից հետ են տարել ոստիկանություն
Տվյալ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 213 (Խուլիգանություն) հոդվածով, կասկածյալը երկրից չբացակայելու ստորագրություն է տվել, Մոսկվայի ՆԳՆ ԳՎ-ի հաղորդագրությունն է փոխանցում NEWSru.com-ը:
Սա գեղանկարչի կողմից ինքնախարազանման եւ հանրային վայրում մերկ ներկայանալու առաջին դեպքը չէր: Pussy Riot-ի անդամների դատավճռից հետո նա կարել էր բերանը, մի քանի ամիս առաջ էլ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի շենքի մոտ հայտնվել էր ամբողջովին մերկ մարմնին փշալար պատած վիճակում:




























