Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը իր գերատեսչությունում նոր 1937թ հետքեր չի գտել, ինչի մասին հաճախ են գրում մամուլում: Այս մասին նա հայտարարել է «Իզվեստիա» պարբերականին:
Նա նշել է, որ անձամբ ստուգումներ է անցկացրել ու հեգնախառն նշել է, որ չգիտի, թե ում հավատա՝ սեփական աչքերին, թե մամուլի հրապարակումներին:





























