Օրհան Զեյնալովը, որին մեղադրում են Բիրյուլյովոյի բնակիչ Եգոր Շչերբակովի սպանության մեջ, Մոսկվայում սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի վարորդ Դենիս Պանինի հետ գտնվում է միեւնույն բանտախցում: Աղմկահարույց երկու քրեական գործերի մասնակիցներին պահում են առավելապես «Մատրոսսկայա տիշինա» անվամբ հայտնի թիվ1 քննչական մեկուսարանի հատուկ բլոկում:

3x5 մակերեսով տարածքում նրանց հետ միասին գտնվում է եւս երկու մարդ, որոնցից մեկը Ռազմածովային նավատորմի նախկին գնդապետ Վադիմ Տումանովնէ, ում մեղադրում են սպանության մեջ: Խցում մեկ երկհարկանի մահճակալ է, երկու սովորական: Ձախ անկյունում գտնվում են զուգարանակոնքն ու ցնցուղը, որոնք բաժանված են աղյուսե պատով:

Ամեն օր կալանավորները մաքուր օդ են շնչում զբոսանքի համար հատկացված բակում: Դրա համար նրանք մեկ ժամ ժամանակ ունեն: Մնացած ողջ ժամանակը կալանավորները ծախսում են խցի բաց դարչնագույն պատերն ուսումնասիրելու ու հեռուստացույց դիտելու վրա, հաղորդում է Life News-ը:

35-ամյա Դենիս Պանինը մեղադրյալ է ճանաչվել Ալեքսանդր Աբբասի առջանգման գործով. վերջինս շրջանային կազմակերպված հանցախմբերից մեկի առաջնորդն էր ու Լիպեցկի մարզի Չապլիգին քաղաքի «նայողը»: Կազմակերպված հանցավոր խմբի առաջնորդի առեւանգման ու սպանության մեջ նաեւ մեղադրվում է Դեդ Հասանի կլանից օրենքով գող, 38-ամյա Արտյոմ Առաքելյանը:

Հիշեցնենք, որ Օրհան Զեյնալովը ձերբակալվել էր այս տարի հոկտմբերի 10-ին մոսկվայաբնակ  Եգոր Շչերբակովի սպանության մեղադրանքով: Երիտասարդի մահը շրջանում զանգվածային անկարգություններ էր հարուցել: