Առաջին խոշոր կատուներն Ասիայում հայտնվել են 10,8 մլն տարի առաջ, հաղորդում է «21 դարի գիտությունը» գիտահանրամատչելի ամսագիրը՝ վկայակոչելով հետազոտությունը, որը հրապարակվել է գիտական Proceedings of the Royal Society B ամսագրում:

Պալեոնտոլոգները կատվազգիների անհայտ տեսակի գանգի հատված, ծնոտային ոսկոր ու մի քանի ատամներ են հայտնաբերել Տիբեթի բարձրավանդակում 5,95-4,10 մլն տարի առաջ:

Նոր տեսակը ստացել է Panthera blytheae անունն ու հանդիսանում է այժմ այդ տարածքներում հանդիպող սառցե ընձառյուծի մոտ բարեկամը:

Գտածոն ուղղումներ է մտցրել գիշատիչների ծագումնաբանության մեջ՝ Panthera տեսակի(որի մեջ են մտնում առյուծներն ու վագրերը) ի հայտ գալու թիվը հասել է 16,4 մլն տարի առաջ(նախկին գնահատմամբ՝ 6,4 մլն տարի առաջ), հաղորդում է Gazeta.ru-ն:

Հետազոտելով Ցզանդայի նստվածքներն ու նյութերի բաղադրությունը, որոնք մնացել էին գիշատիչի ատամների վրա, գիտնականները պարզել են, որ բարձրավանդակն այդ ժամանակ ծածկված է եղել ալպիական մարգագետիններով, պաշտպանված է եղել ժայռերով ու քարանձավներով:

Գիտնականները նախազգուշացնում են, որ թեեւ տիբեթյան կատվազգիների քարացած մնացորդները հնագույնն են, դրանք պարզագույնը չեն: Գիտնականները կասկածում են, որ կատվազգիների առաջին տեսակները կարող էին ի հայտ գալ Ասիայի անտառապատ շրջաններում: