Վրացական «Georgian Airways» ավիաընկերությունը հինգշաբթի առաջին ուղիղ չվերթն է կատարել Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի երթուղով: Ինչպես լրագրողներին հայտնել են ավիաընկերության ներկայացուցիչները, Boeing-737 ինքնաթիռը, որ 120 ուղեւոր է տեղավորում, Վրաստանի մայրաքաղաքից Մոսկվա է թռել կիսադատարկ, սակայն հակառակ ուղղությամբ բոլոր տոմսերը վաճառված են:
Ավիաընկերությունը մարտի վերջին Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունից թուլտվություն է ստացել ուղիղ ավիաչվերթներ կատարել Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի երթուղով՝ Զատկի տոներին, նաեւ ապրիլի 10-ին, 12-ին եւ 14-ին:
Հիշեցնենք, որ երկու երկրների միջեւ ուղիղ ավիափոխադրումները դադարեցվել էին 2008թ. օգոստոսին:




























