Բելառուսական «Լիլովի ցվետ» արթ-խմբի ակտիվիստ Դենիս Լիմոնովին ձերբակալել են Մոսկվայում: Նրան փոխանցելու են բելառուս ուժայիններին:

Լիմոնովին ձերբակալել են Պուշկինսկայա հրապարակում: Երբ Լիմոնովին բաժին են տեղափոխել, պարզվել է, որ նա հետախուզման մեջ է, հաղորդում է ՕՎԴ-ինֆոն: Դեռեւս չի հաղորդվում, թե նա ինչ գործի շրջանակներում է հետախուզվում:

«Լիլովի ցվետ»-ի աղմուկ հանած վերջին ելույթը գրանցվել է 2011-ին «Դոժդ» հեռուստաալիքի եթերում, երբ Լիմոնովը խոստովանել էր, որ ինքն է պատասխանատու մինսկյան մետրոյում տեղի ունեցած պայթյունի համար: Նա նշել է, որ այդ կերպ ցանկացել է մահապատժից փրկել Վլադիսլավ Կովալյովին ու Դմիտրի Կոնովալովին: