Միխայիլ Սահակաշվիլին նախագահի լիազորությունները վայր դնելուց երկու օր անց՝ նոյեմբերի 19-ին, Facebook սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում գործունեության մասին տվյալները փոխել է. այսուհետ նա ոչ թե նախագահ է, այլ քաղաքական գործիչ:
Այս էջը հավանել է Facebook-ի 236 682 օգտատեր, իսկ 12 389-ը քննարկում են այն:
Նախօրեին՝ Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու երդմնակալությունից երկու օր անց Վրաստանի նախագահի պաշտոնական կայքն անցել է թարմացման ռեժիմի, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:
Սահակաշվիլին վայր է դրել իր լիազորությունները Մարգվելաշվիլու երդման արարողությունից հետո, որը կայացել էր նոյեմբերի 17-ին Թբիլիսիում՝ խորհրդարանի հին շենքի ներքին բակում:





























