Ադրբեջանական ու հայկական կողմերի միջեւ բարձր մակարդակում երկխոսությունը կնպաստի վստահության ու փոխըմբռնման ամրապնդմանը, ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման բանակցային գործընթացին կհաղորդեն դրական ազդակ:
Այդ մասին է խոսվում ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարայի հայտարարության մեջ՝ կախված Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ բարձր մակարդակում հանդիպման վերաբերյալ, հաղորդում է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտը:
«ԵԱՀԿ ուկրաինական նախագահությունը կողմ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ հանդիպման կայացմանը, որը տեղի է ունեցել 2013թ.-ի նոյեմբերի 19-ին Վիեննայում: Համարում ենք, որ ադրբեջանական ու հայկական կողմերի միջեւ բարձր մակարդակում երկխոսությունը կնպաստի վստահության ու փոխըմբռնման ամրապնդմանը, ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման բանակցային գործընթացին կհաղորդեն դրական իմպուլս»,- ասվում է հայտարարության մեջ:
Ուկրաինան վստահ է, որ նման բանակցությունները երաշխավորում են խաղաղության, կայունության վերականգնումն, ինչպես նաեւ նոր հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար, նշել է Կոժարան:
«Մենք հաստատում ենք մեր պատրաստականությունը հետագայում էր նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ պարբերական երկխոսության կայացման վերաբերյալ՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա կոնֆլիկտի խաղաղ կարգավորման նպատակով»,- նշվում է հայտարարության մեջ:
Հիշեցենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը կայացել է Վիեննայում Palais Coburg հյուրանոցում ու անցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ: Սա երկու երկրի նախագների առաջին հանդիպումն էր մոտ երկու տարվա ընթացքում(Սոչիի 2012թ. հունվարի գագաթաժողովից հետո):
Հանդիպման արդյունքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն էր: Նրանում նշվում է, որ նախագահները համաձայնել են իմպուլս հաղորդել հաջորդիվ բանակցություններին, որոնց ուղղված կլինեն խաղաղ կարգավորման ու իրենց արտգործնախարարներին հանձնարարել են համանախագահների հետ համատեղ շարունակել աշխատանքը՝ հիմք ընդունելով այն, ինչն արվել է խաղաղ գործընթացի ապահովման համար: Բացի այդ, նախագահները համաձայնել են մոտ ժամանակներում դարձյալ հանդիպել:





























