Նմանատիպ յուրաքանչյուր հանդիպում եւս մեկ քայլ է՝ ուղղված երկու կողմերի միջեւ փոխըմբռնման հասնելուն, որ բոլոր հարցերը կարելի է լուծել բանակցային սեղանի շուրջ, այլ ոչ թե սահմանին՝ զենքի միջոցով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, որը կայացել է նոյեմբերի տասնինին Վիեննայում:
Նրա խոսքով՝ նույն բանն էր տեղի ունեցել նաեւ այն ժամանակվա Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մոդվեդեւի նախաձեռնած հանդիպմումների ժամանակ: «Իհարկե, կարծում եմ, որ, համենայն դեպս, այն փքրիկ ինֆորմացիան, որը ես ստացել եմ, թույլ չի տալիս խոսել այն մասին, որ հակամարտությունը լուծվում է եւ բոլոր խնդիրները փակվել են, սակայն ցանկացած նման հանդիպում եւս մեկ քայլ է, որպեսզի երկու կողմերը մոտեցնեն իրենց տեսակետերը ու լուծեն հակամարտությունը»,-ընդգծել է Սորոկինը, հավելելով, որ ռազմական գործողություններ, ռազմական հակամարտություն պետք չէ ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլե Եվրոպային ու այլ երկրների:
Պատասխանելով բանակցային գործընթացում առաջընթացի մասին հարցին, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը հայտարարել է. «Հուսով ենք, որ առաջընթաց պետք է լինի: Համենայն դեպս, եթե սկզբում հաջողվի հասնել նրան, որ դիպուկահարներին հեռացնեն շփման գոտուց, ապա դա արդեն իսկ առաջընթաց կլինի: Երիտասարդներ են զոհվում, իսկ նրանք պետք է ապրեն Ձեզ նման»:





























