Իսպանացի գիտնականները հայտարարել են, որ երկարակեցության եւ առողջ սիրտ ունենալու գաղտնիքը սովորական լոլիկի սոուս օգտագործելու մեջ է, գրում է The Daily Mail-ը:
Լոլիկից ու սոխից պատրաստվող Սոֆրիտոն շատ տարածված է գնորդների շրջանում, սակայն գիտնականները միայն հիմա են հայտնաբերել, որ այն բուժիչ հատկություններ ունի: Այդ սոուսը ունակ է կանխել կաթվածի ու ինֆարկտի առաջացումը:
Դա կապված է նրա հետ, որ այն պարունակում է բնական ծագման 40 անտիօքսիդանտներ, որոնք պաշտպանում են սիրտը սթրեսից:





























