Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառում Եվրասիական միության խորհրդարանական մարմին ստեղծելու հնարավորությունը:

Նման առաջարկով Պուտինին է դիմել «Թոշակառուկների ռուսական կուսակցություն՝ հանուն արդարության» կուսակցության նախագահ Իգոր Զոտովը՝ արտախորհրդարանական կուսակցությունների առաջնորդների հետ Պուտինի հանդիպման ժամանակ:

Զոտովի խոսքով՝ ինքն արդեն բանակցություններ է վարել Բելառուսի, Ղազախստանի եւ Հայաստանի մի քանի կուսակցությունների հետ եւ նրանք պատրաստ են համապատասխան մտադրությունների հուշագիր ստորագրել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Իր կողմից Պուտինը հայտարարել է, որ նման առաջարկի ճիշտ է համարում, բայց ընդգծել է, որ դրա անհրաժեշտությունը կքննարկի Եվրասիական միության պոտենցիալ երկրների իր գործընկերների հետ, որը նախատեսվում է ստեղծել 2015 թվականին:

«Մենք նույնպես պաշտպանում ենք Եվրասիական միության խորհրդարանական մարմին ստեղծելու գաղափարը, բայց դրա մասին պետք է պայմանավորվել մեր գործընկերների հետ, իսկ այդտեղ ամեն բան այդքան միանշանակ չէ: Կարծիք կա, որ մենք դեռեւս չենք հասունացել դրա համար եւ դա կարող է մահացած երեխա լինել.,-ասել է Պուտինը: