Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 20-ին, ժամը 20.07 ահազանգ է ստացվել, որ Կիեւյան կամրջից քաղաքացի է փորձում ինքնասպան լինել՝ նետվելով կամրջից ցած:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:

Ոստիկանների եւ փրկարարների համատեղ ուժերով կանխվել է Գ. Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակիչ Արսեն Մ.-ի ինքնասպանության փորձը: