Ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը տարվա կտրվածքով կազմել է 104,8 տոկոս ու սեպտեմբերի համեմատ ավելացել է 4,6 տոկոսային կետով: Այս տեղաշարժի վրա ազդել են ինչպես արդյունաբերության ու գյուղատնտեսության մեջ դրական տեղաշարժերն, այնպես էլ անկումը շինարարության բնագավառում:
Պետական վիճակագրության տվյալներով՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերության ու գյուղատնտեսության դրությունը նկատելիորեն բարելավվել է: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 14,2 տոկոսով, իսկ գյուղատնտեսականը՝ 8,2 տոկոսով:
Իհարկե, սեպտեմբերի համեմատ գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը հոկտեմբերին կրճատվել է գրեթե մեկ երրորդով(32.1 տոկոս)՝ մշակաբույսերի արտադրության կտրուկ սեզոնայնության պատճառով: Ջերմոցային տնտեսությունը մեզ մոտ այնքան հզոր չէ, որ զգալիորեն մեղմի արտադրության նշված սեզոնայնությունը:
Առկա տվյալների համաձայն՝ երկրում գոյություն ունի հազարից էլ քիչ ջերմոց մոտ 125 հա ընդհանուր մակերեսով: Այս տնտեսությունները հիմնականում մասնագիտացած են լոլիկ, վարունգ, քաղցր պղպեղ, եւ իհարկե խաղիկների արտադրության ուղղությամբ: Գնահատմամբ արտադրանքի ծավալը կազմում է մոտ 10 հազար տոննա, կամ միջին մոտ 10 տոննա ամեն ջերմոցի համար:
Ջերմոցների ջեռուցումը մեզ մոտ իրականցվում է ներմուծվող էներգետիկայի, այդ թվում բնական գազի հաշվին: Մինչդեռ արտասահմանում լայնորեն օգտագործվում է արեգակնային էներգիան, որը վերածվում է էլեկտրաէներգիայի: Իրենք իրենց արեգակնային տարրերը թանկ են, բայց ջերմոցների մի քանի տարվա շահագործումից հետո փոխհատուցվում է:
Այսպես, հունվար - սեպտեմբերի տվյալների համաձայն, տարեկան կտրվածքով 11.9 տոկոսով ընդհանուր անկման պայմաններում, «բնակչության հաշվին» շինարարության ծավալն աճել է 20.5 տոկոս ով, իսկ տեսակարար կշիռը հասել է 28.3 տոկոսի: Սակայն շինարարության այժմյան ծավալները համադրելի չեն մինչճգնաժամային մակարդակին երբ տարեկան «բնակչությունը» բնակարանային շինարարության վրա ծախսում էր մոտ 1 մլրդ դոլարին համարժեք դրամ: Այս տարվա հունվար-սեպտեմբերին այդ ցուցանիշը կազմել է «միայն» 69.3 մլրդ դրամ:
Հոկտեմբերին գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 7,1 տոկոս: Միջին ամսական նվազագույն աշխատավարձը երկրում աճել է, ըստ պաշտոնական տվյալների, 6.3 տոկոսով: Չնայած սրան, ինչին մեր շարքային քաղաքացիները կասկածում են, միջին աշխատավարձը դեռեւս զիջում է գնաճին 0.8 տոկոսային կետով: Այսպիսով, աշխատավարձի հաշվին ապրող մարդկանց ֆինանսական դրությունը մեկ տարում ավելի է վատթարացել:
Նախնական տվյալների համաձայն՝ հոկտեմբերին պաշտոնական վիճակագրությունը տրամադրում է տվյալներ առեւտրի շրջանառության մասին, որը բացի մանրածախից ներառում է մեծածախ վաճառքն ու մեքենաների վաճառքը: Ամփոփիչ այս ցուցանիշը հոկտեմբերին ավելացել է տարեկան կտրվածքով ընդամենը 0.1 տոկոսով, ինչը վկայում է ընդհանուր առմամբ արդյունաբերությունում անբարենպաստ փոփոխությունների մասին: Մասնավորապես, ընթացիկ տարվա հունվար - սեպտեմբերի տվյալների համաձայն, մեքենաների վաճառքի ֆիզիկական ծավալը (պահեստամասերի եւ նորոգման վճարների հետ միասին) տարեկան կտրվածքով կրճատվել է 15.4 տոկոսով:
Նշենք, որ ընթացիկ տարվա նույն հունվար - սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մանրածախ առեւտրի ֆիզիկական ծավալը երկրում աճել է 1.8 տոկոսով, մինչդեռ մեծածախ առեւտրի շրջանառությունը 2,1 տոկոսով: Ելնելով այս հարաբերակցությունից՝ չի բացառվում, որ մանրածախ առեւտրի ֆիզիկական ծավալը հոկտեմբերին նույնիսկ նվազել է:
Ալբերտ Խաչատրյան





























