Հինգ մարդ զոհվել, եւս չորսը լուրջ վնասվածքներ են ստացել ապրիլի 2-ին ԱՄՆ Անակորս քաղաքում նավթի վերամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունի արդյունքում:
Ինչպես հաղորդում է АР-ն, վթարը տեղի է ունեցել Tesoro կորպորացիայի օբյեկտի տարածքում իրականացվող տեխնիկական աշխատանքների ընթացքում: Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որը հաջողվել է մարել միայն 90 րոպե անց: Բժիշկների խոսքով, բոլոր վիրավորների մոտ մարմնի մեծ մասի խորը այրվածքներ են:
Գործարանը, չնայած արտակարգ իրավիճակին, շարունակում է աշխատել: Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն:




























