Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 3-ին հրամանագիր է ստորագրել Սլովենիայում եւ Սինգապուրում դեսպանների նշանակման մասին:

Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանին, համատեղության կարգով, Սլովենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը՝ Հռոմ):

Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, համատեղության կարգով, նշանակվել է Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին):