Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 3-ին այցելել է Հադրութի շրջանի Ազոխ գյուղ, որտեղ մասնակցել է Խորհրդային Միության ավիացիայի գեներալ-գնդապետ Սերգեյ Սարդարովի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարն ընդգծել է Մեծ Հայրենականում արցախահայության մասնակցության եւ հերոսների հիշատակի հավերժացման կարեւորությունը` այն համարելով մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության անհրաժեշտ գործոններց մեկը: