Հանքահորի ջրածածկ լինելուց հետո գետնի տակ ավելի քան մեկ շաբաթ մնացած Շանսի նահանգի «Վանցզյալին» հանքահորի 153 հանքափորներից 29-ը փրկվել են։

Ինչպես հայտնում է «Սինհուա» գործակալությունը, փրկարարները կարծում են, որ իրենց կհաջողվի փրկել 90 մարդու։

Մարտի 28-ին Շանսի նահանգի հանքահոր հարեւան հանքահորից ջուր էր լցվել։ 153 աշխատողները հայտնվել էին ծուղակի մեջ։ Հաղորդվում է, որ շուրջ երեք հազար փրկարարներ մարդկանց փրկելու համար այս օրերին ջուրը դուրս են մղել հանքահորից։

Փրկարարական գործողությունները հեռարձակվում են ուղիղ եթերում։