Երկու ոստիկաններ զոհվել են, եւս երկուսը վնասվածքներ են ստացել ապրիլի 5-ին ինգուշական Կարաբուլակ քաղաքում տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով։

Մահապարտ-ահաբեկիչն իրեն պայթեցրել է առավոտյան ժամը 08։00-ին։

Որոշ ժամանակ անց, երբ դեպքի վայր է ժամանել օպերատիվ-հետախուզական խումբը, երկրորդ պայթյունն է որոտացել։ Ռուսաստանի ՆԳՆ տվյալներով, ռումբը գտնվել է ավտոմեքենայում։

Երկրորդ պայթյունը, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, մարդկային զոհերի չի հանգեցրել։