Եվրամիության ընդլայնման հարցերով եւ հարեւանության քաղաքականության եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ապրիլի 7-9-ը կայցելի Թբիլիսի: Այդ մասին ապրիլի 5-ին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն:

Այցի շրջանակներում, Ֆյուլեն կհանդիպի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին եւ երկրի կառավարության այլ ներկայացուցիչների:

Նախատեսված են նաեւ բանակցություններ վրացական ընդդիմության հետ: Ֆյուլեն կայցելի փախստականների բնակավայրեր եւ կծանոթանա նրանց խնդիրներին: Կհանդիպի նաեւ ԵՄ դիտարկման առաքելության ներկայացուցիչների հետ:

Կալանդաձեն ընդգծել է, որ դա եվրահանձնակատարի առաջին այցն է Վրաստան, որի ընթացքում Ֆյուլեն մտադիր է ծանոթանալ իրավիճակի հետ երկրում եւ տարածաշրջանում, նաեւ մայիսի 30-ին կայանալիք տեղական ընտրությունների քարոզարշավի հետ: