Երեւանի Բագրատունյաց փողոցի թիվ 26 հասցեի մոտ, նոյեմբերի 28-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























