Պեկինի մերձակայքում ողջ մարդկանց անուններով տապանաքարեր են տեղադրել: Նման արտասովոր հողատարածքի սեփականատեր է դարձել չինացի գործարար, ում անունը չի նշվում, հաղորդում է The Daily Mail-ը:
Գործարարի կարծիքով՝ հուշարձաններն ի հայտ են եկել, որպեսզի գյուղի բնակիչները պարզապես իմանան, որ հողը վաճառվում է՝ որպես գերեզման: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Պաշտոնյաները շուտով ստիպված կլինեն ստուգել, արդյոք գործարարը չի խախտել օրենքը՝ առանց բնակիչներից հարցնելու «կենդանի գերեզմանատուն» կառուցելով: Հնարավոր է, որ գործարարի հանդեպ քրգործ հարուցվի:





























