Հռոմի Ֆրանցիսկոս պապը Իտալիայում թողարկվող կոմիքսների հերոս է դարձել:
Կոմիքսները նախատեսված են ամենափոքր երեխաների համար, որոնք նոր-նոր են ծանոթանում քրիստոնեության հիմունքներին:
Կոմիքսներում պապը երեխաներին բացատրում է աստվածաշնչյան պատգամները: Գրքերում ներկելու համար գունավոր մատիտներ կան եւ թեմատիկ կպչուն պիտակներ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ գիտնականների՝ լավ կոմիքսները կարող են դաստիարակչական կարեւոր գործառույթ իրականացնել: Կոմիքսների տեսքով Աստվածաշունչը կարող է օգտակար լինել եւ հետաքրքրել անգամ ամենափոքր տարիքի երեխաներին:





























