Դեկտեմբերի 2-ին Երեւանի Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկի հարակից տարածքում հուշարձանի բացման հետ կապված` առավոտյան ժամը 7.00-ից մինչեւ ժամը 10.30-ը ժամանակավորապես դադարեցվելու է երթեւեկությունը հետեւյալ ճանապարհահատվածներում. Նալբանդյան-Կորյուն խաչմերուկից մինչեւ Նալբանդյան-Սայաթ Նովա խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը, Իսահակյան-Աբովյան խաչմերուկից մինչեւ Իսահակյան-Նալբանդյան խաչմերուկ, Մոսկովյան փողոցը` Նալբանդյան-Մոսկովյան խաչմերուկից մինչեւ Մոսկովյան-Աբովյան խաչմերուկ, Խանջյան փողոցը` Մոսկովյան-Նալբանդյան խաչմերուկից մինչեւ Խանջյան-Սայաթ Նովա խաչմերուկ:
Պատճառված անհարմարավետության համար ոստիկանությունը հայցում է մեր համաքաղաքացիների ներողամտությունը:





























