Նոր-Նորք վարչական շրջանում՝ Թեւոսյան փողոցի քանդած կամրջի մոտ այսօր` նոյեմբերի 30-ին, ժամը 12:30-ի սահմաններում ԿԱՄազ մակնիշի ավտոմեքենան բախվել է 56-ամյա Ասքանազ Ավդալյանի վարած 266 երթուղին սպասարկող ԳԱԶել մակնիշի մեքենային, որի մեջ եղել է 10 ուղեւոր: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:
ԳԱԶելը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել պատին: Տուժողներին օգնություն են ցուցաբերել անցորդները, իսկ մեկ ուղեւորի տեղափոխել են հիվանդանոց:
Ականատեսները Shamshyan.com-ին պատմել են, որ ԿԱՄազի վրա ՊՆ համարանիշներ են եղել: Սակայն վարորդը, տեսնելով, որ լուրջ վնասվածքներ ստացածներ չկան, նստել է մեքենան եւ հեռացել: Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ իրենց մոտ է տեղափոխվել 47-ամյա Մխիթար Սմբատյանը, ով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:





























