Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Լեւոչկինը հրաժարական է տվել։ ՈւՆԻԱՆ-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել են նախագահի նստավայրից։ 

Միաժամանակ, ըստ աղբյուրի, նախագահ Յանուկովիչն առայժմ Լեւոչկինի հրաժարականը չի ընդունել։ Որոշ լրատվամիջոցների տվյալով՝ որոշումը կարող էր ոստիկանների՝ Եվրոմայդանից ցուցարարներին ցրելու գործողություններին անհամաձայնության հետեւանքով ընդունվել։

Հիշեցնենք, նոյեմբերի 30-ին առավոտյան ժամը 04:00-ի սահմաններում «Բերկուտ» ստորաբաժանման մարտիկները ցրել էին Ուկրաինայի եվրաինտեգրման կողմնակիցների խաղաղ ցույցը, տասնյակ մարդիկ ծեծի են ենթարկվել, այդ թվում ՝ ուսանող տղաներ եւ աղջիկներ։ Տուժածների մասին պաշտոնական տեղեկություն չկա։