Անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը նոյեմբերի 29-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երեւանի Տիգրան Մեծի պողոտաի թիվ 24 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1949 թ. ծնված Հասմիկ Մարտիրոսյանին եւ դիմել փախուստի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կինը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Ժամը 14.00-ին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ներկայացել 1989 թ. ծնված Աշոտ Մ.-ն եւ հայտնել, որ վրաերթը, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:

Կատարվում է քննություն: