Ոստիկանության Բազումի բաժանմունքի ծառայողները նոյեմբերի 29-ին, ժամը 11.30-ին, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Րաֆֆի Ա.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա նոյեմբերի 16-ին, ժամը 15.00-ի սահմաններում, ննջասենյակի պատուհանը հրել-բացելով` մուտք է գործել Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքի 5 շենքի առաջին հարկի բնակարաններից մեկն ու գողացել կենցաղային ապրանքներ, նկար` կտավի վրա, եւ կոշկակարի գործիքներ:

Գողության մասին տուժողը նախկինում ոստիկանություն չէր դիմել:

Գողոնը մասամբ առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: