Մոսկվան հույս ունի, որ ուկրաինացիներն ինքնուրույն ամեն ինչ կկարգավորեն: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի փոխնախարար Վասիլի Նեբենզյան:
«Մենք հույս ունենք, որ ուկրաինացիները ամեն ինչ կպարզեն: Երկրում եվրաինտեգրացման կողմնակիցներ ու հակառակորդներ հարցումների համաձայն գրեթե հավասար են: Հնարավոր չէ սա հաշվի չառնել»,- ասել է նա:
Նեբենզյան նաեւ ընդգծել է, որ գլխավորն այն է, որպեսզի երկրի ղեկավարությունն ու դրա քաղաքացիները գիտակցեն, այս կամ այն ընտրությունը ինչպես կազդի ամենօրյա կենսակերպի վրա:
«Վիլնյուսում Ասոցացման համաձայնագիր չի կնքվել: Դա միայն մեկ բան է նշանակում. Կիեւը որոշել է դադար վերցնել ու եւս մեկ անգամ ամեն ինչ ուշադիր կշռադատել»,- ուշադրություն է հրավիրել բարձրաստիճան դիվանագետը:





























