Կրակի բոցերի մեջ այրվող ավտոբուսն ուրբաթ օրն ընթացել է Օմսկի քաղաքապետարանի մոտով: Մեքենան բռնկվել է քաղաքի կենտրոնում՝ անմիջապես երթուղի իրականացնելու ժամանակ: Վարորդը կարողացել է ժամանակին նկատել հրդեհի բռնկումը եւ ուղեւորների հետ միասին դուրս է փախել մեքենայի սրահից:
Բոցավառվող ավտոբուսը մնացել է առանց ղեկավարման ու ընթացել է դեպի հրապարակ տանող զառիթափով: Մի քանի անցորդների գրեթե վրաերթի ենթարկելուց հետո, այն բախվել է արգելապատնեշին ու կանգ է առել:
Դեռ պարզ չէ, թե ինչն է դարձել հրդեհի բռնկման պատճառ: Հնարավոր է պատճառը կարճ միացումն է եղել,, հաղորդում է Vesti.ru-ն:





























