Կիեւում Միխայլովսկի հրապարակում, որտեղ հանրահավաք է ընթանում, հայտնվել են եվրոպական երկրների դեսպանները, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

Մասնավորապես, հանրահավաքի մասնակիցներին են միացել Լեհաստանի, Կանադայի ու բալթիական երկրների դեսպանները: Նրանք շփվել են հանրահավաքի մասնակիցների ու մամուլի հետ, սակայն հրաժարվեն բարձրանալ Իշխանուհի Օլգայի հուշարձանի մոտ կառուցված բեմ՝ պատճառաբանելով, թե որպես դեսպան չեն կարող որեւէ հայտարարություն անել իրենց անունից քաղաքական հավաքների ժամանակ:

Կիեւի Միխայլովսկի հրապարակում արդեն 4000 մարդ է հավաքվել: Մարդիկ կանգնած են պետական դրոշներով, նրանց մի մասը կանգնած է հրապարակի երթեւեկելի հատվածում ու բացականչում են «Ոստիկանությունը ժողովրդի հետ է»: Անցնող մեքենաները պատասխանում են նրանց ազդանշաններով: Մոտ 2000 մարդ հավաքվել է Միխայլովսկի տաճարի տարածքում: Այստեղ սննդի բաժանման կետեր են բացված: Հրապարակ են ժամանում հանրահավաքի նոր մասնակիցներ: